Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի հարկերը գուցե է ավելի մեծ լինեն, ընդերքից ստացած եկամուտը ավելի էֆեկտիվ բաշխվի: Ձեռնարկության բաժնետեր՝ ռուս միլիադատեր Ռոման Տրոցենկոյի՝ Կառավարությանն արած առաջարկների մասին այսպիսի գնահատական ունի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենը։ Դավիթ Փափազյանը չի հերքում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն հնարավոր է՝ հենց ԱՆԻՖ-ին փոխանցվի կոմբինատի 15 տոկոս փայաբաժինը, որ Տրոցենկոն նվիրել է պետությանը։
Դավիթ Փափազյան (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն) - Եթե կձևավորվի հրաման՝ փոխանցել թե՛ ԶՊՄԳ-ի, թե՛ ուրիշ պետական սեփականությունը ԱՆԻՖ-ին, բնականաբար, չեմ կարծում, որ մենք ունենանք այլ կարծիք, քան ենթարկվելը:
Տրոցենկոն նաև ներդրումային երկու խոշոր առաջարկ է արել․ կառուցել պղնձաձուլարան և փոքր ատոմակայան, որը կարող է հեշտ հավաքվել սուզանավերից հանած ռեակտորով։ Նոր մոդուլյար ԱԷԿ-ի գաղափարն ի՞նչ ճակատագիր կունենա՝ դեռ պարզ չէ։ Երկրի էներգետիկ ոլորտում արդեն մեկնարկած ծրագրերից Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդում առանձնացնում են Արագածոտնի 200 Մվտ-անոց արևային-ֆոտովոլտային կայանը, որ կառուցվում է Արաբական «Մասդար» ընկերության հետ։ Նախորդ շաբաթ կառույցի՝ Երևանում գտնվող գլխավոր տնօրենը հայկական կողմին առաջարկել է արդեն երկրորդ՝ ԱՅԳ-2-ի նախագիծ հստակեցնել։ Ինչ վերաբերում է ԱՅԳ-1-ին՝ այն ցանցերին կսկսի հոսանք մատակարարել 2024-ի հոկտեմբերից: Փափազյանի պնդմամբ՝ Մեծամորի ատոմակայանի 2,5 սենթից էլ ցածր սակագնով։
Դավիթ Փափազյան - Ցանցերը ստանալու են էլեկտրականություն 2.90 սենթով, բայց քանի որ դրա 15 տոկոսը պետությանն է պատկանում, էֆեկտիվ գինը 2.46 սենթ է:
ԱՆԻՖ-ի մյուս խոշոր ծրագիրը աշխարհի մասշտաբով խոշոր մեկ այլ բրենդի՝ «Էյր Արաբիայի» հետ Հայաստանի ազգային ավիաընկերություն հիմնելու փաթեթն է։ Որպեսզի օդային փոխադրումների շուկայում նորաստեղծ «Ֆլայ-Առնան» դոտացիա-արտոնություն չունենա և չխաթարի տնտեսական մրցակցությանը, հայկական կողմն այս նախագծում էմիրաթական գործընկերոջ չափ՝ 10 մլն դոլարի ներդրում է անում։
Դավիթ Փափազյան - Ապրիլ-մայիսից «Ֆլայ-Առնան» կսկսի կանոնավոր թռչել 4 ուղղությամբ, 2 օդանավով:
Հաջողված այս փաթեթների կողքին, համագործակցություն սկսելու առումով, ԱՆԻՖ-ը նաև չհաջողված նախաձեռնություններ ունի․ հարավ-կորեացիների հետ ԵԱՏՄ-ի համար Հայաստանում ավոտբուս արտադրելու գործարքը, օրինակ, մերժել են, երբ պարզվել է՝ Քովիդի պատճառով ծրագրում փոփոխություն պետք է արվի, ինչը կրճատելու էր բիզնես-նախագծի եկամտաբերությունը։ Մեկ այլ՝ Գյումրիում կոշիկի արտադրություն խթանելու ծրագիրը դադարեցվել է հաստատումից հետո։ Այն, ի դեպ, «ձեռնարկատեր+պետություն» բանաձևով ԱՆԻՖ-ի այս տարի հաստատած 7 ծրագրից մեկն է։ Ընդհանուր ուսումնասիրել են՝ համագործակցության 200-ից ավելի հայտ․ լինում է՝ իրենք են մերժում, լինում է՝ իրենց են մերժում՝ ասում է Փափազյանը։ Անկեղծանում՝ ներդրում անելը նույնիսկ պետական իրենց կառույցին հեշտ չի հաջողվում։
Դավիթ Փափազյան - Մենք բախվում ենք բյուրոկրատիայի ամեն օր, բարդ գործառույթների, որ չունեն բացատրություններ:
Խնդիրներից անկախ՝ ԱՆԻՖ-ի տնօրենը խոստանում է այս երկուշաբթի հայտարարել համաշխարհային ճանաչում ունեցող արդեն երրորդ բրենդի՝ Հայաստանում ներդրում կատարելու մասին։