Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի Ճարտար քաղաքի բնակչի
սպանությանը:
«Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանը
մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: