ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Խաչատրյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: