ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում:
Ավելի քան 2 կմ երկարությամբ նորակառույց գազատարը ներառում է համայնքի 8 փողոց, արդյունքում ևս 50 ընտանիք և ջերմատնային գործունեություն ծավալող հարակից տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 13 միլիոն դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդրվի համայնքային բյուջեից. համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն օրերս այցելել է շինհրապարակ և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: