Վրաստանի պաշտպանության ուժերը 3 տարվա ընթացքում 12,75 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանան «Խաղաղության եվրոպական հիմնադրամից», ինչը կընդլայնի նրանց հնարավորությունները, այդ թվում՝ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում բնակչությանը ծառայություններ մատուցելու կարողությունը՝ ասված է ԵՄ արտաքին կապերի ծառայության հաղորդագրության մեջ՝ հայտնում է EaDaily-ն:
Տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն նաև ձգտում է ամրապնդել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական զինված ուժերի հնարավորություններն ու օպերատիվ համատեղելիությունը:
Նշվում է, որ օգնության շրջանակներում Մոլդովան կստանա 7 միլիոն եվրո, իսկ Ուկրաինան՝ 31 միլիոն:
Կիևն էլ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ սկսել է երկու ռազմածովային բազայի կառուցումը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ընդգծել է, որ նավատորմի զարգացումը պաշտպանության նախարարության առաջնահերթություններից մեկն է: