Արցախի՝ այսօր մոլորված քաղաքացուն ադրբեջանցիները սպանել են: Այս մասին հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց Սեյրան Սարգսյանին տեղափոխել էին իրենց վերահսկողության տարածք: Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
1956 թվականին ծնված Սարգսյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր և չեզոք գոտում էր հայտնվել անասուններին արածեցնելիս: Դեպքի մասին հաղորդվել էր ռուս խաղաղապահներին:
Բանակցություններ էին ընթանում հովվին հայկական կողմին վերադարձնելու համար: Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սպանել են 65-ամյա տղամարդուն: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: