Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 92-րդ նիստին:
ԱՊՀ մասնակից պետությունների փոխվարչապետները նիստի ընթացքում մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Ի թիվս օրակարգում ընդգրկված ավելի քան մեկ տասնյակ հարցերի՝ քննարկվել է նաև մինչև 2030 թ. ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի նախագիծը: