Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3731 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Մեկ օրում երկրում ապաքինվել է 4295 մարդ, մահացել 72 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում անցկացվել է 50626 թեստավորում, որից 31151-ը՝ հակամարմինների արագ, 19475-ը՝ ՊՇՌ թեստով:
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 7,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,78 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 8,53 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 853833 դեպք, որից 796453 հիվանդ ապաքինվել է, 12191-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2.197.838 պատվաստում, օրական՝ 11099 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6541 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1144 վարակված: