QR կոդով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն ստուգում են՝ խանութում իսկապե՞ս բոլոր աշխատակիցները պատվաստվել են կամ ներկայացրել ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Կորոնաիրականության նոր օրենքներով՝ նախկին 14 օրվա փոխարեն արդեն 7 օրը մեկ աշխատակիցների գրանցամատյանում պետք է արձանագրումներ անեն: Տուգանքներն էլ խիստ են:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամ տուգանք, եթե խախտումը կրկնվում է՝ 150-500 հազար դրամ:
1400-ից ավելի ստուգում, վերջին շրջանում ընդհանուր մոտ 200-ից ավելի արձանագրություն են կազմել: Նաև զգուշացնում են՝ ամեն ինչ փակ պահել, որ սնունդն ու վիրուսը չհանդիպեն:
Տեսուչներն արձանագրում են՝ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներին այստեղ հետևում են. աշխատակիցներն ու գնորդները դիմակով են, պահում են սոցիալական հեռավորությունը, խանութում ախտահանիչները մուտքի մոտ են, դիմակներն այս խանութում տրամադրում են անվճար: