ՀՀ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:
«Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի, նրա տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է: Շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի վաղ ղեկավարում էր Պետական եկամուտների կոմիտեն: