ՀՀ Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թվեր հրապարակեց, թե կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիներից քանիսն են պատվաստված:
«Այս պահին ունենք 12465 ակտիվ դեպք: Այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոս է կազմում: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն են պատվաստված: Սա ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,- ասաց Ավանեսյանը:
Խոսելով հիվանդանոցային կարողությունների մասին՝ նախարարը տեղեկացրեց.
«Արդեն որոշ բժշկական կենտրոններ վերադարձնում ենք իրենց պրոֆիլային նպատակին ծառայելու: Այդ աշխատանքները սկսել ենք նախորդ շաբաթ: Հաջորդ շաբաթ կմնան միայն այն հիմնական բժշկական կենտրոնները, որոնք քովիդ սպասարկում են տարվա ընթացքում»: