Անվտանգ միջավայր, զարգացող տնտեսություն, լավ կրթություն, առաջատար առողջապահություն: Այս գործոններն ապահովելուց հետո միայն կարող ենք խոսել հայրենադարձության մասին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ խթանելու հայրենադարձությունը: Այժմ աշխատանքներ են տարվում հայրենադարձության ինտեգրման գրասենյակ ստեղծելու ուղղությամբ:
Նախատեսվում է գրասենյակի աշխատանքները մեկնարկել հաջորդ տարվանից: Այսօր արդեն «իԳործ» ծրագրի շնորհիվ սփյուռքահայ բազմաթիվ մասնագետներ աշխատում են պետական կառավարման համակարգում՝ նշում է Սինանյանը: Ինչո՞ւ միլիոնավոր մեր հայրենակիցներ, որոնք նախընտրում են ապրել արտասահմանում, չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը բերում է Իսրայելի օրինակը:
Ըստ Սինանյանի՝ նախկինում հսկայական ազգային ռեսուրսներ են ծախսվել մեկ նպատակի վրա՝ Ցեղասպանության ճանաչման, որը, սակայն, երկրորդ պլան է մղել Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրները:
Ըստ Սինանյանի՝ համավարակն ու պատերազմը խոչընդոտեցին հայրենադարձության նկատվող բումի շարունակականությանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վստահ է՝ չնայած խնդիրներին՝ Սփյուռքն այսօր միավորված է մեկ՝ հզոր և անվտանգ հայրենիք ունենալու գաղափարի շուրջ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան