ՀՀ Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:
Այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը: