Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95 %-ն է, ֆինանսավորման 5 %-ը կներդրվի համայնքի բյուջեից (2 միլիոն 698 հազար դրամ):
Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն:
-
Ծաղկահովիտի մշակույթի տուն
-
Վարդաբլուրի մանկապարտեզ
-
Հնաբերդի մանկապարտեզ
-
Ծաղկահովիտի ավտոկայանատեղի
-
Բերքառատի մշակույթի տուն
-
Ծաղկահովիտի պոմպակայան
-
Ծաղկահովիտի համայնքապետարան
-
Նորաշենի վարչական շենք
-
Նորաշենի մանկապարտեզ
-
Գեղադիրի վարչական շենք
-
Հնաբերդի վարչական շենք
-
Գեղաձորի վարչական շենք
-
Գեղարոտի վարչական շենք
-
Ծիլքարի վարչական շենք
-
Լեռնապարի վարչական շենք
Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։