Աֆղանստանի հետ սահմանակից որոշ շրջանների բնակիչների միջև վեճերը, որոնք հանգեցրել են Սիստան Բելուջիստան նահանգում զինված բախումների, կարգավորվել են սահմանապահ ծառայության ուժերի կողմից և ավարտվել:
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իրանի Սիստան Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ նահանգներում զինված բախումների մասին լուրերը։
«Բախումը սկսվել է Աֆղանստանին սահմանակից՝ հարավարևելյան Սիստան Բելուջիստան նահանգի Հիրման քաղաքում ֆերմերների ոչ մեծ խմբի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից: Ներկայումս տարածաշրջանում խաղաղ և հանգիստ է»,- հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։