Իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար մեղադրվող Արագած Ախոյանի, Տիգրան Չոբանյանի, Վահագն Չախալյանի և Իսրայել Հակոբկոխյանի գործն ուղարկվել է դատարան:
Այն կքննվի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ նրանք փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով: Այս տարվա հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվել, ինչի ժամանակ Կառավարության շենքի մոտ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, մի խումբ անձինք փորձել էին մուտք գործել Կառավարության շենք։
Երկու տասնյակից ավելի անձ էր բերման ենթարկվել։ Իսկ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը և Արագած Ախոյանը ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան