Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք:
Կատարվել է 9013 թեստավորում, առողջացել է 716 քաղաքացի: Արձանագրվել է 21 մահվան դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12016 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:
Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում: