ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, տեղեկացրել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Կողմերն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին:
Հայտարարությունում նշված է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև Եթովպիայի ճգնաժամը և Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը: