Ադրբեջանում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ կասեցրել է Բաքվի կենտրոնում անցկացվող խաղաղ ցույցը՝ Գյադաբեյի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով, որը 27 օր է հացադուլ է անում: Իրավապաշտպանները Սալեհին ճանաչել են քաղբանտարկյալ:
Ակցիայի մեկնարկից առաջ ոստիկանները ձերբակալել են ակցիայի կազմակերպիչներին, իսկ մի քանի ժամ անց սկսել են բերման ենթարկել մասնակիցներին:
Ձերբակալվածների թվում են՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յաղուբլին, նրա դուստրը՝ Նիգյար Խազին, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ակտիվիստ Դիլարա Միրիևան և այլք: