ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ առանցքային հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային հարցերում երկու երկրների ջանքերի համակարգումը, ներառյալ՝ իրադրության կայունացումը Հարավային Կովկասում:
Քննարկվել է նաև բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի հարցերի վերաբերյալ։