Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերին և մաքսային ընթացակարգերին:
Հաստատվել է նաև 2022 թվականին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: