ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը:
Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրեսին»՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:
«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», - ասել է Վահան Հունանյանը: