ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին ԱԳ նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումն արդյունավետ է եղել։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում»,- նշել է Միրզոյանը: