«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Արարատի, Ջերմուկի, տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Շինուհայրի խաչմերուկից դեպի Սիսիան ձյուն է տեղում։
Տիգրանաշենի ոլորաններում (Ջանգակատուն հատված) բուք է։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։