2021 թվականի նոյեմբերի 25-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր պարզել «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերության պատճառները:
«Պետական վերահսկողական ծառայությանն ուղղված մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության գործընկերների հետ ուսումնասիրում են հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելուց հետո վարչապետի հանձնարարությանը համապատասխան հանրությանը կներկայացվի ամբողջական տեղեկատվություն»,- ասված է Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրությունում: