ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եռօրյա այցով ՌԴ-ում է:
Այսօր նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին: