Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության և թմրամիջոցի իրացման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու և ապօրինի կերպով զենք պատրաստելու, նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու, անառակաբարո գործողությունների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խուլիգանության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: