Վավերագրական կինոյի հսկան ու նրա բացառիկ հեղինակության ճանաչման ևս մեկ վկայություն: Ամստերդամի վավերագրական կինոյի հեղինակավոր փառատոնում Արտավազդ Փելեշյանին հատուկ մրցանակ են շնորհել:
Հենց այստեղ էլ տեղի է ունեցել վարպետի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան: Փելեշյանին է այցելել և նոր հաջողության առիթով շնորհավորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Հեղինակ՝ Անի Ավագյան