«ՀայՓոստը» և Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։
«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երևանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը՝ ««ՀայՓոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթ ձևավորելով: Մեր նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել նորարար և առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ»:
Կողմերը, համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն փոստային, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում:
«ՀայՓոստի» և Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում են գտնվում Aliexpress-ի, ինչպես նաև մի շարք այլ փոստային և առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:
Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն: «ՀայՓոստը» և Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձևավորեն, ինչպես նաև կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ՝ ձեռք բերված համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ: