ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը կարծում է, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է:
«Դեռ անցած տարվա մարտին ես իմ կարծիքը ներկայացրի, որ հիմնական միջոցը՝ կանխարգելելու և պայքարելու այս համաճարակի դեմ, պատվաստումն է: Եվ ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին»,- ասում է Արա Բաբլոյանը: