Դեկտեմբերի 1-ի գիշերը
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին
պատկանող գոմում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր են գնացել նաև Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:
Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։
Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով
հատկացված անասնագերեզմանոցում: