Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին ընդառաջ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով նաև, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձևաչափերով, հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և հաշվի առնելով շահերը: