«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է դատախազության բողոքը: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում և պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։
Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:
Դատարանը քննել և մերժել էր Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս որոշման դեմ էլ դատախազությունը բողոք էր ներկայացրել։