Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում տեղի կունենա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստը, որին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում:
«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկն է։ Կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հաստատված ձևաչափերի շրջանակներում, հակամարտության կողմերի անմիջական մասնակցությամբ և նրանց շահերը հաշվի առնելով»,-հաղորդել Է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: