Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր Internatiօnal IDEA (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։
Internatiօnal IDEA-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Հանրահայտ այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցն ու հիմնադրամի ներկայացվածությունը՝ բարեփոխումների գործընթացում։
Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, և պատրաստակամություն են հայտնել աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Արդարադատության նախարարն ու Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով իրականացնել Սահմանադրական բարեփոխումները։