Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 80 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը հասել է 12054-ի: Այս մասին գրում է jnews.ge կայքը՝ հղում կատարելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Վերջին 24 ժամում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5050 նոր դեպք, ընդհանուր վարակվածների թիվը 845643 է: Վերջին 24 ժամում ապաքինվել է 4214 հիվանդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է՝ 788201։