ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։
Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։
Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել և զարգացնել իրենց հմտությունները։
Որպես սահմանամերձ համայնք՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի ստեղծումը կնպաստի կարողությունների հզորացմանը և ներուժի բացահայտմանը։ Երիտասարդներին ներգրավելով՝ հնարավորություն է ընձեռնվելու կապ հաստատել նաև պետական կառավարման օղակների, մարզպետարանների, այլ համայնքների հետ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը, գույքագրմանը, դրանց նորարարական լուծումների որոնմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։
Բացման ընթացքում ՀՀ վարչապետի, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների մակագրությամբ կենտրոնին նվիրաբերվել են գրքեր՝ երիտասարդների զարգացման համար։