Նոյեմբերի 30-ին տեսակապի ձևաչափով տեղի է են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:
Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թ. Քիշնևի կոնվենցիայի կիրառմանը, ինչպես նաև՝ երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր: