Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նրա կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Հովսեփյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար:
Նա անազատության մեջ է սեպտեմբերի 7-ից։