Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են եղել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը:
Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին:
Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019 թ.: 2021 թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 մլն ՀՀ դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 մլն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:
1980թ . հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985 թ. այստեղ անցկացվել է աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը: