Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե:
15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ:
Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է արծաթե, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Հովսեփ Կարապետյանը, Գևորգ Զադոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալների:
Թիմը ղեկավարել է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն և ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը: