Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, որը սահմանել է France Football-ը։ Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:
Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին:
2021 թվականի տարվա լավագույն հարձակվողի կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:
Կանանց պայքարում լավագույնն Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» անդամ Ալեքսիա Պուտելասն էր:
Լև Յաշինի անվան մրցանակի` լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ Իտալիայի ազգային հավաքականից և ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոնարուման:
Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսին» է: