Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 398 նոր դեպք, իրականացվել է 6462 թեստավորում: Առողջացել է 977 պացիենտ, գրանցվել է մահվան 32 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 12330 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1446 է:
Ընդհանուր կատարվել է 2 366 680 թեստավորում: