Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն:
ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրել են տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրել, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:
Անդրեա Վիկտորինը ներկա է եղել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:
Անդրեա Վիկտորինն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր: