Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Իտալիայի դեսպան Ջորջո Ստարաչեն շահագրգռվածություն են հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի շուտափույթ կարգավորման հարցում, հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:
«Երկու կողմից շահագրգռվածություն է հայտնվել Հարավային Կովկասում իրադրության շուտափույթ կայունացման հարցում՝ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների համատեքստում:
Ռուդենկոյի և Ստարաչեի հանդիպումը տեղի է ունեցել իտալական կողմի նախաձեռնությամբ։