Բելառուսի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունները համաձայնեցրել են միութենական ծրագրերի իրականացման միջոցառումները, որոնք վերաբերում են գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաներին: Այդ մասին հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը Беларусь Сегодня թերթի հետ հարցազրույցում:
«Մշակվում է էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին միջպետական պայմանագիր։ Պրոֆիլային կազմակերպությունների մակարդակով մշակվում են համատեղ աշխատանքի ռեժիմներ, էլեկտրաէներգիա վաճառողների և գնորդների համար փոխգործակցության պայմաններ, ենթակառուցվածքների զարգացման հարցեր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերի գլխավոր խնդիրը տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծումն է, երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացումը և քաղաքացիների բարեկեցության աճը:
Նախարարը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է բնական գազի գնի ձևավորման կարգի վերաբերյալ միջկառավարական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը, որը որոշում է 2022 թ. Բելառուս բնական գազի մատակարարման գնի ձևավորման կարգը։