ԻԻՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵL ԵՆ
Հինգ ամսվա ընդմիջումից հետո այսօր Վիեննայում վերսկսել են Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները: Սա յոթերորդ փուլն է բանակցային գործընթացում, որն ամռանն ընդհատվել էր Իրանի նախագահական ընտրությունների պատճառով։ Հանդիպումը վարելու է ԵՄ համակարգող Էնրիկե Մորան։ Բանակցություններն անցկացվում են Ավստրիայի մայրաքաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ Palace Քոբըրգ-ում: Այս նույն վայրում են բանակցություններ ընթացքել նաև 2015թվականին: Հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլու գործով դատական նիստը։ Դատավարությանը ներկա է նաև մեղադրյալ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։Գործը քննվում է երեք դատավորից կազմված կոլեգիայի կողմից: Վրաստանի նախկին նախագահի գործով լսումների ժամանակ շենքի հարակից տարածքում բախումներ են եղել ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև: Դատական լսումներն ընթանում են Սաակաշվիլու կողմից լիազորությունները հնարավոր չարաշահման գործով: Խոսքը, մասնավորապես վերաբերու է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ցույցը բռնի ուժով ցրելուն, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության շենքի վրա հարձակմանը։ Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Բեկա Բասիլիան, հանդես Է եկել լրագրողներին դատական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորություն տալու միջնորդությամբ: Դատական նիստի մի հատվածը ուղիղ եթերով հեռարձակել Է Սահակաշվիլու երկրորդ փաստաբանը՝ Շոթա Տուտբերիձեն: Փաստաբանն անջատել Է տեսագրությունը դատավորի նախազգուշացումից հետո:
ՄԵՐԿԵԼԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԱՀԿ ՀՈՒՍԱԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԸ
Ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելն ու ԱՀԿ ղեկավար Թեդրսո Գեբրեյեսուսը աշխարհին կոչ են արել համերաշխություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Մերկելը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հուսալի ֆինանսավորում ապահովելու հարցը, որպեսզի, նրա խոսքով, ԱՀԿ-ն կարողանա արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներում և հնարավորինս արագ նոր առաջնահերթություններ սահմանել: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել համաշխարհային հանրությանը աշխատել միասին: Գեբրեհյոսուսն անդրադարձել է նաև կորոնավիրուսի նոր շտամին, շեշտել՝ «օմիկրոնի» առաջացումն ընդգծում է, թե որքան վտանգավոր և անկայուն է մեր վիճակը»: