ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ:
Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: