Նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, իրականացվել է 4172 թեստավորում: Առողջացել է 1072 պացիենտ, գրանցվել է մահվան 21 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է: Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում: