Կարիբյան կղզիների Բարբադոս պետությունը վաղվանից կդադարի ենթարկվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ին՝ գրում է Euronews-ը։
Միացյալ թագավորությունից անկախության 55-ամյակի օրը այս փոքրիկ կղզի պետությունը կփոխի իր կարգավիճակը՝ սահմանադրական միապետությունից վերածվելով հանրապետության։ Կղզու բնակիչներին նոր փորձություններ են սպասվում՝ առաջին նախագահի հաստատում և նոր սահմանադրության ընդունում:
Էլիզաբեթ II-ը, բացի իր երկրից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, թագուհին է ևս 15 անկախ պետությունների, այդ թվում՝ Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի։
Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորության և գաղութատիրական հողերի բնակչությունը հաշված, Էլիզաբեթ II-ն ունի ավելի քան 140 միլիոն հպատակ ամբողջ աշխարհում: